Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից։
Նրա մենեջեր Ազամատ Բոստանովը Sport24-ին տված հարցազրույցում բացատրել է այս որոշման պատճառը։
«Ես հաստատ գիտեմ, որ Արմանը դուրս է գալիս Իսլամ Մախաչովի դեմ պայքարից։ Մեջքի վնասվածքն ավելի է բարդացել։ Ինչ վերաբերում է Իսլամին փոխարինող մրցակցին, ճիշտն ասած, ես տեղեկություն չունեմ թե ով է լինելու։ Բայց Ծառուկյանը վաղը հաստատ պայքարի դուրս չի գա»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասել է նա։
Դեռևս պարզ չէ, թե ով է փոխարինելու Ծառուկյանին Մախաչովի դեմ պայքարում։ Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը վ ԱՄՆ-ում տեղի կունենա UFC 311 մրցաշարը։
Ներկայումս 32-ամյա Մախաչովը շարունակում է գլխավորել UFC-ի լավագույն մարզիկների վարկանիշը՝ անկախ քաշային կարգից։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
- UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
- Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել