Այսօր իմ եղբայրն էլ Բաքվի բանտերում է, նրանք մեկ մարդու մեղքով են զոհ դարձել. Արցախցի
«Մեր ռազմագերիները, որոնք այսօրվա վիճակում գտնվում են Ադրբեջանի բանտում, մեր անտարբերության, անբավարար աշխատանքներ իրականացնելու հետևանքով են այնտեղ»,-կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց բռնագաղթած արցախցին։
Նա նշեց, որ Բաքուն փորձում է մեր ժողովրդին նույնացնել վախկոտ ՀՀ իշխանությունների հետ և ներկայացնել աշխարհին, ինչը իրականությանը չի համապատասխանում։
«Այսօր իմ եղբայրն էլ Բաքվի բանտերում է որպես ռազմագերի, բայց ինքը մի հասարակ մարդ է։ Ինքն ապրում էր հայկական Արցախում, որպես արցախահայ։ Այդ մարդիկ զոհ են դարձել մեկ մարդու մեղքով։ Այսօրվա մեր այս իրավիճակը, որ գնալով բարդանում է, էլի մի մարդու մեղքով է։ Բոլորս ենք դառնալու գերիներ, եթե շարունակվի այս անտարբերությունը»,-հայտարարեց արցախցին։
Նա նշեց, որ չի ցանկանում ընկճված, վզները կախ մնան, այլ պետք է ազգովի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները և հայ ազգը տարբեր են։
Արցախցին հայտարարեց, թե այսօր Բաքվի բանտերում գտնվողներին չեն դատում, այլ՝ յուրաքանչյուր հայի, բայց իրենք թույլ չեն տա, որ նման անարդարությունը շարունակվի և պայքարելու են բոլոր հնարավոր միջոցներով։
Հարակից հրապարակումներ`
- Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան