ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվում է ակցիա՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։
«Հաշվի առնելով, որ այսօր Բաքվում մեկնարկում է հայ գերիների դեմ դատական պրոցեսը՝ շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ ոճրագորության մասին, ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա, փորձել կանխել հերթական հանցագործութունը։ Ռուբեն Վարդանյանի՝ երեկ տարածած հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչքան տագնապալի է իրավիճակը և ինչպիսի խայտռակ վիճակ է արդարադաության առումով Բաքվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղաբալյանը։
Արցախցի գործչի խոսքով, Ռուբեն Վարդանյանի ուղերձը սթափության կոչ էր ողջ հայության համար՝ համարժեք քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև միջազգային հանրությանը՝ արդարադատությունը պաշտպանելու համար։
«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը վկայում է, որ մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին Ադրբեջանում, դա կոչ էր մեզ բոլորիս, որպեսզի կուլ չտանք Ադրբեջանի կողմից հերթական խայծը»,-ասաց Նարինե Աղաբալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
- Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին