Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․
«Հարգելի գործընկերներ, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր հրապարակել է Գարիկ Գալեյանի դատավճիռը, եվ ապակեպատ դահլիճի հակառակ կողմում այնքան էլ պարզ չի լսվել այն, տեղադրում եմ անհրաժեշտ տեղեկությունները:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 17 ին հրապարակել է ամբաստանյալ Գարիկ Գալեյանի դատավճիռ: Գարիկ Գալեյանը մեղադրվում է ՀՀ նոր Քր. Օր 396 հոդվածի 1 մասի //
առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը// և ՀՀ նախկին Քր.Օր. 258 հոդվածի 3 մասի 1 կետի / խուլիգանություն/ հատկանիշներով:
ՀՀ ՔՐ Օր. 258 հոդվածի 3 րդ մասի 1 կետով Գալեյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ Քր. Օր. 396 հոդվածի 1 մասով՝ 1 տարի ազատազրկման: Հանցանքների համակցման եվ մասնակի գումարման արդյունում նշանակվել է 2 տարի ազատազրկում, որից հաշվակցվում է անազատության մեջ գտնված 6 ամիս 21 օրը:
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի, իսկ չբացակայելու մասին արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ»:
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստը նման էր կրկեսի․ Աստղիկ Գալեյանը՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստի մասին
- Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է. նա կկարողանա այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին
- Գարիկ Գալեյանի պաշտպանը պահանջում է անհապաղ արտահերթ դատական նիստ նշանակել