Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում որևէ դատ չի կարող ընթանալ, եթե Հայաստանը Մինսկի խմբից չհրաժարվի, քանի որ վերջինիս գոյությունը նշանակում է, որ հայ-ադրբեջանական պատերազմները օրինական են, որովհետև Ադրբեջանն է հարձակվել:
«Ադրբեջանը դրանից հետո երեք անգամ հարձակվել է՝ խախտելով պայմանավորվածությունը, որ Մինսկի խումբը պետք է որոշի Ղարաբաղի կարգավիճակը: Հիմա եթե Մինսկի խումբը չկա, Ղարաբաղի բոլոր ղեկավարները հանցագործ են, ուրեմն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան, այդ դեպքում ինչ էին անում հայերն այնտեղ զենքով: Եթե Մինսկի խումբ չկա, նշանակում է՝ մենք 100 մլրդ դոլար փող ենք պարտք Ադրբեջանին: Սա տարրական դավաճանություն է, որ սա անում է»,-ասաց Բագրատյանը՝ շեշտելով, որ Փաշինյանը հայերի մարդը չէ, այլ Ադրբեջանի:
Անդրադառնալով հայ-ամերիկյան համաձայնագրին, նա նկատեց, որ այնտեղ գրված է, որ ֆինանսական աջակցություն կցուցաբերի արցախի ժողովրդին, իսկ ԱՄՆ-ը Հայաստանից պահանջում էր ստատուսը մի քիչ իջեցնել։
«Հայաստանի գոյության հիմքը Մինսկի խումբն է»,-ասաց Բագրատյանը և շարունակեց. «Եթե դա տվեցինք, Հայաստան չկա: Եթե դա չեք հասկանում, գնացեք, նստեք, կարդացեք, երևի հասկանաք,- հայտարարեց նա»:
ՀՀ նախկին վարչապետը տեղեկացրեց, որ կառավարության շենքի դիմաց են հավքվել, գործադիրին պահանջագիր փոխանցելու համար, որում ասվում է, որ չպետք է հրաժարվել ԵԱՀԿ մինսկի խմբից։