Ցավալի է, որ Բաքվի առաջադրած մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում. Մ. Առաքելյան
«Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև մյուս հայ գերիներին Բաքվում պատշաճ հնարավորություն չի տրվել՝ ծանոթանալու նյութերին, թույլ չի տրվել փաստաբանների ներգրավվածություն գործին»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով, բռնապետական Ադրբեջանը ցույց է տվել իր վերաբերմունքը ոչ միայն հայ ռազմագերիների, այլ ընդհանրապես մարդու իրավունքների նկատմամբ, ուստի ինչքան էլ ցավալի է, բայց Բաքվի իշխանությունների կողմից նման վերաբերմունքը անակնկալ չէ։
«Ցավալի է, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին և ներկա ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում, քանի որ դրանք անձերի դեմ չեն, այլ մեղադրանքներ են որպես երևույթ»,-ասաց Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։