Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին անդրադարձել է BBC-ին։
Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող հայ քաղաքական բանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում կրած զրկանքներին անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Վարդանյանն անցկացրել է ծանր պայմաններում, որոնցից ամենավտանգավորը եղել է պատժախցում 24 ժամ շարունակված լույսի առկայությունը, ինչը հանգեցրել է նրա քնի պակասի և ֆիզիկական հյուծվածության։
Բացի այդ՝ Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, իսկ 2 օրից ավելի ժամանակահատվածում զրկել են ջրից։ Նրան արգելել են սպիտակեղենը կամ հագուստը փոխել, և ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա։ Եվս մեկ անգամ հաստատվել է, որ Վարդանյանին չի տրամադրվել բուժզննում, իսկ արգելվել է նաև գրել և կարդալ։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ այս տեղեկությունները հաստատվել են Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից վարձված ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի կողմից։
Այս փաստերը ևս մեկ անգամ հիշեցնում են միջազգային իրավունքի խախտումների և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների մասին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի տարածքում։
«Մեզ զրկեցին ջրից ու զուգարանի թղթից».
Ադրբեջանցի քննիչները Վարդանյանին մեղադրանք են առաջադրել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմակերպությունների ստեղծման և Ադրբեջան ապօրինի ժամանելու մեջ։ Այդ ժամանակվանից քաղաքական գործիչը մյուս հայ բանտարկյալների հետ գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում։
Ադրբեջանի բանտերում կա առնվազն 23 հայ բանտարկյալ, որոնցից ութը կալանավորվել են, ինչպես Վարդանյանը, 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լիակատար վերահսկողություն ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Եվս 15-ը ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
- Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել