
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Պայմանավորվող կողմերը աջակցում են առևտրատնտեսական համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ համակարգելով այդ փոխգործակցությունը Առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովի հարթակում»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը համապատասխանում է Ռուսաստանի և Իրանի հիմնարար շահերին։
«Համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար շահերին»,- նշված է փաստաթղթում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին