Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այն «դատավարությունը», որը տեղի է ունենում Բաքվում, սպասելի սցենարով է զարգանում:
Կեղծիքներ, շինծու վկայություններ, մեղադրանք` շատ կանխատեսելի վիճակներ:
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը քաղաքական ընդդիմախոսներից, քաղբանտարկյալներից բացի մեր նահատակված հերոսների ծնողներն են:
Մյուս կողմից` ինչի՞ց զարմանանք: Նույն ռեժիմը Եռաբլուրում զոհվածների ծնողներին էր քաշքշում և ոստիկանական բաժանմունքներ քարշ տալիս, նույն ձևով էլ մեղադրական վճիռ է արձակելու:
Օրը ցերեկով ընդդիմադիր պատգամավոր են քաշքշում 20-30 հոգով, հարվածում, հայհոյում ու ոչ մի բան, իսկ զոհվածի հոր` Գարիկ Գալեյանին, նախ ներքաշում են սադրանքի մեջ, իսկ հետո էլ մեղավոր կարգում:
Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ` դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն, ո´չ էլ մարդամեջ հայտնվելու բարոյական իրավունք:
Գարիկը պինդ է` սա էլ կտանի, դա չէ խնդիրը:
Սակայն սա միայն Գարիկի ու նրա ընտանիքի խնդիրը չէ, բոլորիս պարտքն է` արմատախիլ անելու այն չարիքը, որը մեր երկիրը հասցրել է արժեհամակարգային և բարոյականության զրոյական վիճակին:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
- Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
- Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
- Դատական նիստը նման էր կրկեսի․ Աստղիկ Գալեյանը՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստի մասին