Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար» շարժմումից՝ արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածվող տեղեկություններին։
«Սիրելիներ, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետությունն մեկնելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տարածվող տեղեկություններին, ցանկանում ենք նշել, որ Սրբազան Հոր այցը հարևան երկիր կրում է մասնավոր բնույթ։
Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որի մասին տեղեկացրել ենք։
Իսկ այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշել են «Սրբազան պայքար» շարժումից։