ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 22 պետության դեսպաններին, նրանց իրականացվող աշխատանքները։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 անդամ երկրի դեսպանների և նրանց ներկայացնել առաքելության գործողությունների, մանդատի և ծրագրերի վերաբերյալ վերջին զարգացումները։
Մենք երախտապարտ ենք անդամ երկրներին իրենց հաստատուն աջակցության և շարունակական ներդրման համար»,-նշել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։