Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական համակարգի մամուլի ծառայությանը։
«Այսօր առավոտյան զինված անձը մտել է երկրի Գերագույն դատարան ծրագրված հարձակման ժամանակ և սպանել երկու դատավորի, ովքեր մեծ փորձ ունեն ազգային անվտանգության, լրտեսության և ահաբեկչության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: