Իրավունք 15:55 18/01/2025 Հայաստան

Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։ Նախագծին ու դրա հիմնավորումներին անդրադարձել է Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը.

«Հիմնավորման մեջ ասվում է.

1. Առողջապահական կազմակերպությունների նախահաշիվները չեն արտացոլում վերջիններիս ծախսերի և եկամուտների եռամսյակային ցուցանիշները, դրանք չեն համապատասխանեցվում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններին, ինչը լրջագույն ռիսկեր է ստեղծում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի ապահովման տեսանկյունից։
Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար, քանզի ըստ ծառայությունների տեսակների, բժշկական ծառայությունների ծախսերի կառուցվածքում դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ծախսերը կազմում են միջինում 15-25% և եթե սրան ավելացնենք նաև առողջապահական կազմակերպության անուղղակի (վերադիր) ծախսերը, ապա ծախսերի ոչ ճիշտ պլանավորման խնդիրը առավել ակնառու է դառնում։

2.  Բժշկական կազմակերպությունները, ընդհանուր մրցակցությանը դիմակայելու և վճարունակ պացիենտներին ծառայություններ մատուցելու նպատակով, սահմանում են վճարովի բժշկական ծառայությունների ցածր գներ՝ առանց հաշվի առնելու հաստատուն/անուղղակի ծախսերի տեսակարար կշիռը, ինչի արդյունքում, վճարովի ծառայություններից ստացվող «թվացյալ եկամուտը» գրեթե ամբողջովին ծախսվում է աշխատանքի վարձատրության, դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների վրա, իրականում դառնալով վնասաբեր կազմակերպության համար։

3. Տարբեր ժամանակահատվածներում կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներով պայմանավորված ծառայությունների ծավալի անկումին համարժեք արձագանքման բացակայություն։ Այսպես, Քովիդի շրջանում դիմելիության անկման հետևանքով մատուցվող ծառայությունների ծավալն զգալիորեն կրճատվել է, սակայն առողջապահական կազմակերպությունները շարունակել են պահպանել մահճակալային և կադրային նույն հզորությունները։ Նույնը վերաբերվում է նաև բուժհիմնարկի խոշորացման արդյունքում տարբեր բուժհիմնարկների ֆիզիկական կամ իրավաբանական միավորմանը, երբ միավորող բժշկական կազմակերպությունը շարունակել է պահպանել կադրային և շենքային ռեսուրսները։ Միևնույն խնդիրն է առաջանում նաև ճանապարհային ենթակառուցվածքի, բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը զւգահեռ անհրաժեշտ փոփոխությունների բացակայության դեպքում։

4. Առողջապահական կազմակերպությունները, որոնք սպասարկում են ավելի քիչ թվով տարածաշրջաններ և գտնվում են այլ խոշոր և տեխնոլոգիապես հագեցած բժշկական կազմակրեպությւոններին շատ մոտ, համապատասխան ձևով չեն արձագանքում այդ իրողություններին՝ շարունակելով պահպանել ծախսատար ծառայություններ։

5. Առողջապահական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում ծառայությունների դիվերսիֆիկացման, բազմապրոֆիլ ծառայությունների մատուցման անհրաժեշտության, ֆինանսական մեխանիզմների փոփոխություններին համարժեք չարձագանքելը նույնպես հանդիսանում է խնդիր։

6. Եկամուտների աղբյուրների կառավարման բացակայություն։ Առկա տարածքային, տեխնիկական կարողությունների անհամաչափ օգտագործումը բնորոշ էր գրեթե բոլոր առողջապահական կազմակերպություններին։ 7.Վարձակալությամբ հանձնված տարածքներից ստացվող եկամուտները համաչափ չեն տարածքներում ծավալված բիզնես գործունեության այլ համադրելի վարձավճարների հետ։ Շատ դեպքերում վարձակալությամբ հանձնված տարածքներից ստացվող ամսեկան եկամուտը համարժեք էր նշված տարածքում ծառայություններից ստացվող օրեկան գումարին։

8.Ֆինանսական գործիքների օգտագործման և ծառայությունների զարգացման հմտությունների բացակայությունը։

9. Առողջապահական կազմակերպությունները չեն կիրառում բանկային վարկերի, օվերդրաֆթների, լիզինգի հնարավորությունները, այնինչ ժամանակակից աշխարհում ընդունված է տնտեսվարող սուբյեկտների կամ ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական գործիքների օգտագործումը։

10. Ռիսկերի հավասարակշռման և ֆինանսական կայունության ապահովման հմտությունների բացակայություն։

11. Առողջապահական կազմակերպությունների կողմից չեն կիրառվել պահուստային ֆոնդերի ստեղծման գործիքները, որոնք պետք է ձևավորվեին տարեկան միջին ծախսերի 6-8%-ի չափով, դրանով իսկ հնարավորություն տալով առողջապահական կազմակերպությանը դիմագրավել ժամանակավոր ֆինանսական միջոցների բացակայությանը, ինչպես նաև իրականացնել սարքերի և սարքավորումների ձեռքբերումներ, կատարել կապիտալ շինարարություն կամ հիմնանորոգումներ։

Վեր հանված թերությունները չնայած առաջին հայացքից ունեն տեղային բնույթ, սակայն արտացոլում են կազմակերպությունների մարզային կառավարման ընդհանրական թերությունները։

Մարզպետները հանդիսանում են բժշկական կազմակերպությունների հիմնադիրները և միակ՝ 100% բաժնեմասի սեփականատերը և ունեն ուղիղ պարտականություն կառավարել բժշկական կազմակերպությունը։ Մասնավորապես, նախահաշիվների կազմումը, դրա ընթացիկ մոնիթորինգը և գնահատումը, բժշկական կազմակերպության տնօրենների զարգացման ծրագրերի մոնիթորինգը, վճարովի ծառայությունների հաշվարկման և իրական ծախսերի վրա հիմնված գների հաստատումը, ֆինանսական գործիքների կիրառումը, պահուստների ձևավորումը, կադրային քաղաքականությունը համարվում են այն լծակները, որոնք հնարավորություն են տալիս կառավարելի դարձնել բժշկական կազմակերպությունների ղեկավարների կողմից հնարավոր ռիսկերի ստեղծումը։

Ցանկացած դեպքում, մարզային ենթակայության ավելի քան 40 բժշկական կենտրոնների կառավարման ցանկացած մոդելի դեպքում համապատասխան ունակություններով, գիտելիքներով և փորձով օժտված կառավարիչներ ունենալը, համապատասխան մասնագիտական ներուժ ունեցող ֆինանսական կառավարման, տնտեսագիտական, հաշվապահական մասնագիտություններին տիրապետող անձնակազմ ձևավորելը բարդ և գրեթե անիրականանալի գործընթաց է։

Մի խոսքով, հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում, ուստի դուք կզրկվեք ձեր մարզի հիվանդանոցների կառավարումից»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հրապարակմանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}