Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց պատասխանները նա 168.am-ին փոխանցել է փաստաբանների միջոցով:
Հարց. «Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք մինչև հիմա «մերժում են Սերժ Սարգսյանին» և կրկնում են, որ «սաղ Սերժն ա մեղավոր»։
Արմեն Աշոտյան. Վերջերս մի առիթով այդ հարցին անդրադարձել եմ, ուստի թույլ տվեք կրկնել։ Որպես բժիշկ՝ կարող եմ փաստել, որ «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով։
Մեծ մասի մոտ՝ ջրծաղիկի տարբերակով. մի անգամ հիվանդացել են, իմունիտետ են ձեռք բերել և ողջ կյանքի ընթացքում այլևս նույն վիրուսից չեն կպնում։
Իսկ ոմանց մոտ էլ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է և տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը մրսելուց, սթրեսից կամ անկանոն կյանքից։
Սերժ Սարգսյանն անձամբ և հրապարակավ ընդունել է իր/մեր սխալները և բացթողումները (օրինակ, ուշադիր վերընթերցեք կամ դիտեք ՀՀԿ ղեկավարի ծրագրային ելույթը Հանրապետականի վերջին համագումարին)։
Հերթն իրեն հանիրավի ու միամտաբար մեղադրողներինն է և հիվանդագին մերժողներինը։ Դեռ ուշ չէ։