Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային օգնության նոր փաթեթը արգելափակելու նրա որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հոդվածում ներառված է լուսանկար, որտեղ երևում է, որ Շոլցը փորձում է կանգնեցնել նախարարին, որպեսզի դուրս չգա սենյակից, սակայն նա չի կարողացել դա անել:
rbc.ru-ն գրում է, որ Բերբոքը և Գերմանիայի պաշտպանության նախարարը սկսել են աշխատել Կիևին 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր տրանշի վրա՝ 2024 թվականի նոյեմբերին իշխող կոալիցիայի փլուզումից հետո: Սակայն Շոլցն արգելափակել է այն։
Դրանից հետո Բերբոքն ասել է, որ Գերմանիայում որոշ քաղաքական գործիչների համար «ինչպես արագ մի քանի ձայն հավաքել ընդհանուր ընտրություններում» ավելի կարևոր է, քան Եվրոպայում խաղաղության ապահովման պատասխանատվությունը: