«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում տասնյակից ավելի խորհուրդներ կան տարբեր ժամանակներում ձևավորված, սակայն դրանց աշխատանքների մասին կա՛մ չենք լսում, կա՛մ լսում ենք միայն ստեղծման պահին և մոռանում դրանց մասին։
Նման մի խորհուրդ էլ ստեղծվել է վերջերս։ «Ժողովոուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը, ըստ որի՝ վարչապետը համակարգող խորհրդի նախագահն է։ Համաձայն ՆԳՆ պաշտոնական հայտարարության՝ Խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։
Եթե հաճախ նորմալ է պետական մարմնին կից խորհուրդներում պետական պաշտոնյաների աստղաբույլ տեսնելը, ապա այս դեպքում և՛ հասկանալի է, և՛ տարօրինակ։
Հասկանալի է, քանի որ ԿԳՄՍ նախարարը բարեփոխման կրթական մասն է համակարգում, Անահիտ Ավանեսյանը, գուցե, առաջին բուժօգնության բլոկը, սակայն անհասկանալի է, թե 30 պաշտոնյա և հասարակական կազմակերպություն ի՞նչ է բարեփոխելու չարչրկված ոստիկանական համակարգում։
Բացի այս խորրդից՝ ՆԳՆ-ում մի քանի խորհուրդներ ևս կան, որոնց աշխատանքի մասին չենք էլ լսել։ Օրինակ՝ ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհուրդ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ։ Եվ հարցականն այն է, թե ևս մեկ խորհուրդ, այն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
- «Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
- «Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
- «Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
- «Փաստ». Եթե սոցիալական ցանցերի հարթակները հատուկ ներգործության ենթարկված չլինեին, ինչ կլիներ Հայաստանում քաղաքական դասավորվածությունը
- «Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
- «Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ