Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Վրացի ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում հանդես է եկել 2022 թվականից։ Մամուլում տեղեկություններ կային, որ ֆրանսիական գրանդը Կվարացխելիային ձեռք է բերել 70 միլիոն եվրոյով՝ չհաշված բոնուսները։
Կվարացխելիան մեկնաբանել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը.
«Նախագիծն ինձ համոզեց։ Ես գիտեմ, թե ինչի է ուզում հասնել ակումբը և ինչպես է այն աշխատում խաղացողների հետ: Այստեղ շատ մեծ խաղացողներ են հանդես եկել, ես երկար չմտածեցի, երբ հնարավորություն ունեցա գալ Փարիզ»։