HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են ընտանիքի անդամի կողմից։ Երեքն ավելի քան 60 տարեկան էին։ Նման տվյալներ է հրապարակել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Նախորդ տարվա մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները հետաքննել են 1535 քրեական գործեր ընտանեկան բռնության վերաբերյալ, ինչը զգալի աճ է 2023 թվականի նույն ժամանակահատվածում հետաքննված 484 բողոքների համեմատ։ Մեղադրանք է առաջադրվել 197 մարդու։
Կազմակերպությունը դրական է գնահատում խորհրդարանի կողմից փոփոխ՛ությունները, որոնք «ուժեղացնում են ընտանեկան բռնության մասին երկրի օրենսդրությունը: Փոփոխությունների արդունքում հանվել է «ընտանեկան ներդաշնակության» հիշատակումը որպես օրենքի առաջնային նպատակ և ընդլայնել են ընտանեկան բռնության դեպքերի սահմանումը` ներառելով, նաև հարկադիր բժշկական և հոգեբուժական միջամտությունները, բժշկական օգնության հասանելիությանը խոչընդոտելը, կուսության թեստը, հարազատների և ընկերների հետ շփումներն արգելելը կամ խոչընդոտելը, ինչպես նաև զուգընկերոջ նկատմամբ վերահսկողություն իրականացնելու տարբեր ձևերը»։
Հարակից հրապարակումներ`
- HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
- HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ