«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է տպավորություն կազմել, որ իշխանական զույգն արդեն հաղթահարել է հետպատերազմական սթրեսը, զղջումի, ափսոսանքի, մեղքի բոլոր զգացումները և 2018-19 թվերի պես ազատ շրջում, զբոսնում է Երևանում ու մարզերում, հանրային վայրեր այցելում։
Սակայն ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել։ Նա ոչ միայն առանց թիկնազորի ու դիպուկահարների ոչ մի քայլ չի անում, այլև այնքան զգուշավոր է դարձել, որ այժմ գրեթե չի օգտվում խնջույքների սեղաններից։ Երբեմնի ուտող-խմող Փաշինյանը անճանաչելի ժուժկալ է դարձել՝ հանրային վայրերում սննդին չի մոտենում։ Թիմում դա բացատրում են առաջնորդի վախերով՝ որ կարող է իրեն թունավորեն։
Մեզ պատմեցին նաև, որ ներկուսակցական, ներիշխանական խնջույքներից մի քանի օր առաջ Փաշինյանի ախրանան մանրակրկիտ ճշտում է մենյուն, իսկ խնջույքի օրը հերթապահում է խոհանոցում, հետևում, թե ինչպես են սնունդը պատրաստում և հրամցնում Փաշինյանին։
Բայց անգամ նման նախազգուշական քայլերից հետո էլ Փաշինյանն անսովոր քչակեր է դարձել և աշխատանքային այցերի, տարբեր փառատոնների ու միջոցառումների ժամանակ, որպես կանոն, այլևս նախկինի պես չի օգտվում հյուրասիրությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
- «Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
- «Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
- «Փաստ». Եթե սոցիալական ցանցերի հարթակները հատուկ ներգործության ենթարկված չլինեին, ինչ կլիներ Հայաստանում քաղաքական դասավորվածությունը
- «Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
- «Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ