ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի արդյունքը։
Վաղը՝ հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 311 մրցաշարում Մախաչովն ու Մոյկանոն կպայքարեն չեմպիոնական գոտու համար։
«Մոյկանոն ուժեղ մարտիկ է, բայց դեռ չի հանդիպել այսքան ուժեղ մրցակցի։ Մախաչովի հետ մենամարտն անհաղթահարելի խոչընդոտ կլինի բրազիլացու համար: Կանխատեսում. Իսլամ Մախաչովը կհաղթի»,- գրել է AI-ն Sportskeeda պորտալի խնդրանքով:
Իսլամ Մախաչովը MMA-ի 27 մենամարտ է անցկացրել, որոնցից 26-ում հաղթել է: Ռենատու Մոիկանոն 26 մենամարտում 20 հաղթանակ է տարել։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
- Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
- Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
- Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին