Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Соловьев Live»-ին տված հարցազրույցում։
Իրանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը ունակ են վարել անկախ քաղաքականություն, ինչպես նաև պատրաստ են տարածաշրջանում համատեղ զարգացնել անվտանգությունն ու տնտեսությունը, բերել խաղաղություն և կայունություն։
Փեզեշքիանը հավելել է, որ Մոսկվանն ու Թեհրանն Արևմուտքի կարիքը չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
- Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին