Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին.
«Հայաստանը, սփյուռքը պառակտողները համազգային խաղեր են անցկացնում
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ինսթագրամի իր էջում ավետիս է արել, որ Նորավանքում վառվել է համահայկական ձմեռային խաղերի կրակը։
Ի՞նչ համահայկական, դուք վեց ու կես տարի ազգը, Հայաստանը և սփյուռքը պառակտել եք «Նախկինների- hեղափոխականների», «Սևերի-սպիտակների», «Տղաների-աղջիկների»։
Համահայկական խաղեր եք կազմակերպում, իսկ Բաքվում հայ գերիներին անօրինական դատելու, փաստացի՝ հաշվեհարդարի մասին մի բառ չեք ասում։ Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու»։