Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Դեռ ամիսներ առաջ, ադրբեջանցիները մամուլում արտահոսքեր էին կազմակերպում այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Փաշինյանի հրահանգով, որի մասին իր «ցուցմունքներում», ըստ ադրբեջանական մամուլի, խոստովանել է Հարությունյանը:
Խնդիրն այն չէ, որ Բաքվում ինչ ցուցմունք էլ ուզեն` կկորզեն, լինի դա ճնշումով, սպառնալիքով կամ փաստաթղթերի կեղծումով:
Սակայն այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ:
Դեռ չեմ խոսում Փաշինյանով Հայաստանին տարբեր դրվագներով միջազգային քաշքշուկների մեջ ներքաշելու խնդրին:
Հատուկ ուշ հասկացողների կամ իրենց հայտի կենդանու տեղ դնողներին:
Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու առավելագույնս պոկել Հայաստանից` մեզ զրկելով ինքնուրույնությունից և կենսունակությունից»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
- Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
- Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
- Օկամպո. Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում են ընդդիմությանը ճնշելու Ստալինի մարտավարությունը
- Արցախի թեմ. Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը