Քաղաքական 18:42 18/01/2025 Հայաստան

Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, պատճենն ուղարկել  Երևան համայնքի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը։

Դիմումում ասված է.

«Հարգելի՛ պարոն Ավինյան,

Ես Մարգարիտա Հովհաննիսյանս, շուրջ տասնչորս տարի է` ինչ ղեկավարում եմ Ավանի մ/մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ / մանկապարտեզը, և նման անհեթեթ իրավիճակում, ինչում այսօր եմ՝  երբևիցե չէի եղել։

Շուրջ երեք ամիս է՝ ինչ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ ֊ը ունի  (հոկտեմբերից֊դեկտեմբեր) տնօրենի ժ/պ, խոսքը Արփինե Հակոբյանի մասին է, ով դեկտեմբերի 20-ից պաշտոնապես  դարձավ տնօրեն։

Երեք ամիս շարունակ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57 մ / մանկապարտեզի աշխատանքային պրոցեսը պարբերաբար խաթարվում է, քանի որ մանկապարտեզի աշխատակիցներից երկուսը՝ Վարդուհի Հարությունյանը և Հայկանուշ Թորոյանը, տնօրենի կողմից գերարտոնված աշխատողներ են դարձել․  աշխատանքային օրերին անընդհատ ինտենսիվ հեռախոսային կապի մեջ են տնօրենի հետ՝ տեղեկացնելու  կոլեգաներից յուրաքանչյուրի տեղաշարժի մասին, այս միջնորդավորված անհարկի «վերահսկողությունը»  տհաճ իրադրության մեջ է դրել ողջ կոլեկտիվին, նրանք տեղյակ են ու սա ոչ միայն դիսկոմֆորտ է ստեղծել և կաշկանդվածություն, այլև ավելորդ լարվածությունից խաթարվում է մարդկանց բնականոն աշխատանքը։

Իսկ արտոնյալ կարգավիճակն ու չենթարկվելու «ՄԱՆԴԱՏԸ» սույն անձիք  ստացել են Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ջուլիետա Ազարյանից։

Նա էր իր պաշտոնավարման օրոք հրավիրել ժողով ու մանկավարժական կոլեկտիվի ներկայությամբ հայտարարել սույն տիկնանց անունները և հայտնել, որ Վարդուհին և Հայկանուշը  իր կողմից ստանում են «ՄԱՆԴԱՏ»՝  ինձ՝ որպես մանկապարտեզի ղեկավարի չենթարկվելու ու ՀՈԱԿԻ տնօրենի հետ ուղիղ կապի մեջ լինելու համար ։

Սա ՀՈԱԿ տնօրենի գործունեության միակ անհեթեթությունը չէ։

Հաջորդ աբսուրդն այն է, որ մանկապարտեզի կրտսեր 1-ին խմբում աշխատում է իր  իսկ նշանակմամբ կես դրույքով մանկավարժական մի աշխատող, աշխատակցի հեռանալուց հետո խախտվում են երեխայի իրավունքներ և կեսօրից հետո աշխատանքային ռեժիմում երեխաների զարգացումն ու խնամքը գրեթե չի իրականացվում պատշաճ կերպով, ինչը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի հոդված 3, մաս 1,կետ 23֊ից։

Մինչդեռ կրտսեր 1 խմբի տարիքային և զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելով՝ երեխաներն առավել  խնամքի կարիք ունեն, և օրենքով սահմանված կարգով պարտավոր են կրտսեր 1 խմբում  աշխատել երկու մանկավարժական աշխատողներ ու ևս երկու օգնականներ միաժամանակ։

Իսկ ես, որպես մասնաճյուղի ղեկավար, չունեմ իրավասություն և լիազորություն աշխատակիցների նշանակումներ կատարելու հարցում, հետևաբար, հարկադրված  փորձում եմ իրավիճակը շտկել ներքին ռեսուրսների հաշվին, սակայն դա երկարաժամկետ լուծում չի կարող լինել,  արդյունավետ չէ և ամենակարևորը՝ անվտանգ չէ այս տարիքային խմբի երեխաների համար։

Ուստի որոշում ընդունողները  պետք է և  պարտավոր են հաշվի առնել այս տարիքային խմբի հանգամանքը․ 2-3 տարեկան երեխաները հիմնականում չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց կարիքները և մտքերը, դժվար են ընտելանում նոր մարդկանց։

Ի դեպ միակ դաստիարակի օգնականը, ով աշխատում է խմբում, գտնվում է երկարատև անաշխատունակության արձակուրդում, ինչի մասին տնօրենը տեղեկացվել է իմ կողմից և՛ գրավոր, և՛ բանավոր եղանակով, ըստ այդմ  մինչ օրս չի նշանակել փոխարինող։

Հարկ է ընդգծել, որ այս պատճառը առաջացրել է ծնողական համայնքի լուրջ մտահոգությունը, միայն ծնողների միասնական բողոքից հետո  Արփինե Հակոբյանի կողմից նշանակվեց  աշխատակից (ինչի մասին պատշաճ իրազեկում չեմ ստացել և մինչ օրս էլ տեղեկացված չեմ, թե ինչ հիմունքներով է նշանակվել նույն անձը, արդյոք բավարարում է օրենքի պահանջներին, թեև հնարավոր է  նշանակում չի էլ արվել)։

Ընդգծեմ,

աշխատակիցը լրացուցիչ կրթության ծառայության մասնագետ է և չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ որակավորում, և ո՛չ էլ աշխատանքային փորձ, այսինքն օրենքի պահանջ է խախտվել ենթադրաբար։

Ստացվում է, որ մյուս խմբի սաները /ի դեպ վճարովի հիմունքներով/ զրկվելու են լրացուցիչ կրթության ծառայության սպասարկումից, քանի որ  մասնագետը զբաղված է լինելու ոչ իր մասնագիտական գործունեությամբ և փոխարինելու է կրտսեր 1 խմբում։

Այս ամենը, բնականաբար, առաջացնում է կրտսեր 1 խմբի ծնողական համայնքի զայրույթը։

3․ Շուրջ 2 ամիս էր՝  ինչ մանկապարտեզում առկա էր ջեռուցման  խնդիր նաև, ինչի մասին տեղեկացրել եմ և՛ գրավոր, և՛ բանավոր ճանապարհով, սակայն լուծում տրվեց միայն այն ժամանակ, երբ ծնողը զայրույթ-բողոք ներկայացրեց ՀՈԱԿ։

4․ Հոկտեմբեր ամսին ունեցել եմ գրավոր դիմում ֊բողոք Միջին բ խմբի ծնողական համայնքի կողմից, առ այն, որ մանկապարտեզում որպես հոգեբան նշանակված մասնագետը բռնություն է իրականացրել խմբի որոշ երեխաների նկատմամբ, ինչից հետո ահազանգել եմ, գրավոր տեղեկացրել եմ վերադասին՝ այն ժամանակ դեռ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունեցող  Արփինե Հակոբյանին»։

Նշենք, որ Panorama.am-ն ավելի վաղ անդրադարձել էր մանկապարտեզում ստեղծված իրավիճակին։ Բանն այն է, որ Մ. Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի զարմուհին է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}