Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին հայտնում է Պաղեստինի անկլավի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի և 25 վիրավորի մասին։ Նրա տվյալներով՝ վեց մարդ զոհվել է Գազա քաղաքում, մեկը՝ Ռաֆահում, ևս երեքը՝ անկլավի հյուսիսային շրջաններում։ Բոլորը զոհվել են իսրայելական բանակի կողմից հրադադարի պայմանավարվածության ժամից հետո հասցված հարվածներից։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին հարվածների նոր ալիք սկսելու մասին՝ պաղեստինյան արմատական շարժման կողմից հրադադարի համաձայնագրի պայմանները չկատարելու՝ պատանդների ցուցակները չտալու պատճառով: Իսրայելական կողմը հայտնել էև, որ չի ստացել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն գործարքի առաջին փուլի շրջանակներում։ ՀԱՄԱՍ-ը նշել է համաձայնագրի պայմանները չկատարելու «տեխնիկական պատճառները»։
Ավելի ուշ Նեթանյահուն հայտնեց, որ ստացել են ցուցակները և հրադադարի ռեժիմը մտել է ուժի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
- Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից