Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում հաղթելով բրազիլացի Ռենատո Մոյկանոյին։ Մենամարտի մասին հայտնում է «Չեմպիոնատ»-ը։
Մախաչովն այժմ հինգ հաղթանակ է տարել տիտղոսային մենամարտերում։ Այս ցուցանիշով Մախաչովին ամենամոտ հետապնդողներն են Բի Ջեյ Փենը, Խաբիբ Նուրմագոմեդովը և Բենսոն Հենդերսոնը, ովքեր 4-ական հաղթանակ են տարել թեթև քաշային կարգում։
UFC 311 մրցաշարի շրջանակներում կայացել է Մախաչով-Մոյկանո մենամարտը։
Ռաունդի միջնամասում Մախաչովը մարտը տեղափոխել է գետնին, որտեղ մրցակցին ստիպել է հանձնվել։
Ի սկզբանե Մախաչովը պետք է մենամարտեր Արման Ծառուկյանի դեմ, բայցի հունվարի 17-ին մեջքի վնասվածքի սրացման պատճառով Ծառուկյանը դուրս է եկավ հետագա պայքարից։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
- Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
- Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից