Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն։ Այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը
Ըստ Ynet պորտալի՝ ՀԱՄԱՍ-ը «տեխնիկական պատճառներով»հետաձգել է Իսրայելին այն պատանդների ցուցակը, որոնք պետք է առաջինը ազատ արձակվեն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը դեռևս չի ստացել պատանդների ցուցակը։ Նրա խոսքով՝ Թել Ավիվը մտադիր չէ առաջ շարժվել Գազայի հատվածի համաձայնագրի շրջանակներում, քանի դեռ չի ստացել պատանդների ցուցակը, ովքեր ազատ են արձակվելու։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում ազատված իսրայելցի պատանդների թիվն ուղղակիորեն կախված կլինի իսրայելական բանտերից ազատված պաղեստինցի բանտարկյալների թվից։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն։