
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և ցամաքային ու ծովային նավահանգիստների և օդանավակայանների գլխավոր վարչությունից։ Լուրը հաղորդում է Al Araby հրատարակությունը։
Սիրիայի իշխանությունները նշում են, որ այդ պետություններից երկիր ներկրվող ապրանքները կառգրավվեն։ Հարկ է նշել, որ Սիրիայում երկար տարիներ գործում է Իսրայելից ապրանքների ներմուծման արգելքը։
Բացի այդ, Իրանի և Իսրայելի քաղաքացիներին կարգելվի մուտք գործել Սիրիա, արգելքը չի տարածվում ռուսների վրա։
«Ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանից, Իսրայելից և Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների ներմուծման արգելքի մասին, ինչպես նար արգելել է իսրայելցիներին և իրանցիներին մուտքը երկրի անցակետերով և նավահանգիստներով»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասվում է հրատարակության մեջ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիան երեք մասի բաժանելու ծրագրեր կան, սակայն այդ ծրագրերը խափանվել են։
Հարակից հրապարակումներ`
- Ձեռագիր սիրիական ու հայկական դպրոցներում
- Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին