Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar» մակնիշի, «Opel» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար
- Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում