Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այս հանդիպումները [Թրամփի վարչակազմի ապագա անդամների հետ] պաշտոնական չէին, այդ հանդիպումները տեղի են ունեցել երդմնակալությունից առաջ ընդունելությունների ժամանակ՝ նրանց ուշադրությունը Վրաստանի վրա հրավիրելու և նախնական շփումները սկսելու համար: Որովհետև Վրաստանը վաղը կարող է կամ մեծ հաջողություն կամ մեծ խնդիր լինել Ամերիկայի համար կովկասյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը միշտ ցանկանում է գերակայել։ Դա միշտ էլ եղել է Ռուսական կայսրության, հետո՝ Խորհրդային Միության, հիմա՝ Ռուսաստանի թիրախը։
Իսկ Ռուսաստանը Վրաստանի, ինչպես նաև Ռումինիայի, Մոլդովայի և այլ երկրների հետ փորձում է նոր ռազմավարություն, որն է՝ հաղթել այս երկրներում կեղծված ընտրություններում և նրանց փոխարեն տեղադրել խամաճիկ ռեժիմներ, և նրանք թքած ունեն ժողովրդավարության, սահմանադրության վրա, նրանք պարզապես ցանկանում են իրենց լոյալ ռեժիմներ:
Վրաստանը Հայաստանի նման ասում ենք, որ ամենահինն ենք, իրենք ասում են, որ ամենահինն իրենք են, բայց մենք երկուսս էլ աշխարհի ամենահին քրիստոնեական պետություններն են, և դա մեզ ամուր կապում է։ Եվ մենք ժողովրդավարության պատվարն էինք այս ընդարձակ տարածաշրջանում: Մեզ պետք է Ամերիկան, բայց կարծում եմ, որ Ամերիկան նույնպես մեր կարիքն ունի»,-«Գռուզիյա օնլայնի» փոխանցմամբ, ասել է Զուրաբիշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
- Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին