Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Երեկվա «Իմնեմնիմի»-ի ժամանակ ինչպես միշտ առաջին կես ժամը զրուցում էինք մեր լսարանի հետ հարց-պատասխան ձևաչափում և հնչեց մի քանի հարց, որոնք վերաբերում էին նախագահ Սերժ Սարգսյանին: Պատասխանելուց հետո ես նշեցի, որ անկեղծ հույս ունեմ, որ մի օր մենք կունենանք հնարավորություն հյուրընկալել նախագահին։ Արդեն անցել էինք այլ թեմաների, մեկ էլ տեսնեմ Նարեկը վոյս ա լսում: Այն ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր:
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու արձագանքելով մեր զրույցին հայտնեց, որ ինքը կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին։ Նույն հաղորդագրության մեջ ասվում էր, որ ճիշտ ժամանակաը դա անելու կընտրի ինքը )))) Մեկնաբանությունների բաժնում թողնում եմ այդ հատվածը:
Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ ունենալու ենք նման աննախադեպ հնարավորություն, քանի որ նախագահի հետ իմ շփումների ժամանակ միշտ ափսոսացել եմ, որ դա փոդքասթի շրջանակներում չէ ու անչափ հետաքրքիր տեղեկությունը, տեսակետները, որ հնչում են այդ մասնավոր զրույցներում չեն հանրայնացվում ));
Դե ինչ, վստահաբար ՇԱԱԱՏ հետաքրիքր եթեր ա սպասվում մեզ ընկերներ, իրոք անչափ ուրախ եմ ու շնորհակալ նախագահին նման արձագանքի համար ))»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
- Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
- «Իմնեմնիմիի» վաղվա հյուրը Իշխան Սաղաթելյանն է