Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ զարմանալով, որ ԲԴԽ թեկնածուն խոսում է բարեվարքության, դատավորների բարոյական կերպարի բարելավման մասին։
Պատգամավորը կարդաց Սիրունյանի գրառումներից մեկը, որում ասվում է «Գործը կարճվել է, իսկ մեղավոր իրավապահն իրա տան մեջ ... իրա կնգա առաջ ..., անկախ նրանից քննիչ է, թե դատախազ։ Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են, դաժե անձնագիր ստանալու, փոխելու վրա էին արգելանք դրել, Բռնվեք...... ու բժշկական փաստաթղթեր հավաքեք» և հարցրեց, թե այն Սիրունյանն է գրել։
ԲԴԽ թեկնածուն պատասխանեց, թե կոնտեկստից անջատված նախադասություններ է պատգամավորը մեջբերում և շնորհակալություն հայտնեց հարցի համար։
«Ես ներողություն եմ խնդրում, որ այս գրառման բազմակետերի ներքո բառերը չեմ կարող արտասանել, հույս ունեմ, որ որևէ մեկն իրեն թույլ չի տա այդ բառերն արտասանել։ Դուք ԲԴԽ-ի այնպիսի թեկնածու եք, որի բազմաթիվ՝ հարյուրավոր, հազարավոր ֆեյսբուքյան գրառումներ մենք այստեղ պարզապես չենք կարող ընթերցել, այնքան, որ ցենզուրայից դուրս են։ Հիմա ինչմպես եք պատրաստվում ձեր այս բարոյական նկարագրով ապահովել դատավորների նկատմամբ հարգանքը, փոխել դատավորների իմիջը, բարեվարքության կանոններ սահմանել։
Խնդրում եմ շատ գործնական կամ տեսական բացատրեք, թե ինչպես եք ապահովելու, երբ որ դուք լայն հանրությանը հայտնիք եք որպես փողոցային ամենավերջին հայհոյանքներ հնչեցնող անձնավորություն՝ մեր արցախցի հայրենակիցների, բազմաթիվ հայտնի և անհայտ անձնավորությունների մասին»,-ասաց Խամոյանը։
«Իմ կողմից շատ հարգելի տիկին Խամոյան, հավատացնում եմ ձեզ, որ դուք արդյունքից գոհ եք լինելու»,-ասաց Սիրունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
- Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
- Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար