Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տուժող կաղմի փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Ըստ պաշտոնական վարկածի, երկ,ու հոգի է փրկվել։ Գալուստ Սահակյանը նույն կացարանում գտնվելու պայմաններում ուրիշ իրավիճակ է նկարագրում, Ժիրայր Սահակյանը՝ ուրիշ։
Պատկերացնո՞ւմ եք։ Կներեք, ես ինչո՞ւ պետք է արժանահավատ ընդունեմ նրանցից յուրաքանչյուրի ցուցմունքները»,-ասաց Նորիկյանը։
Նա նշեց՝ հիմա սպասում են փորձագետների դատարան գալուն։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Փաստաբան Նորայր Նորիկյանն ավելի վաղ հայտարարել է, որ տուժող կողմի համոզմամբ, վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելու, ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված չիրականացվեց օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչի հետևանքով զոհված զինծառայողների ծնողների մոտ առկա կասկածներ ն այդպես էլ չփարատվեցին, իսկ այլ վարկածների թվում, ինչպես բազմիցս նշել ենք, կարող է լինել դիվերսիան։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանը և Մառլեն Սարգսյանը կալանավորվել են
- Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի քրեական գործով անցնող Գոռ Աղեկյանն ազատվել է կալանքից. փաստաբան
- Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
- Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքի գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոցի համար. Տուժող կողմ