Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց:
Նիստերի օրակարիգում ՔՊ կուսակցության առաջարկով ընդգրկված է Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու նախագիծը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սիրունյանի՝ հայհոյանքներ պարունակող գրառումները և գրել. «Երևի նոր ստանդարտ կա ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար. ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան անգամ բարձրաձայն արտաբերել։
Վաղն առավոտյան մեկնակրող ԱԺ նիստերի օրակարգում է նաև այս անհատի Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Առաջարկողն, իհարկե, իշխող ուժն է։ Կարծում եմ անհատն ամբողջությամբ արտահայտում է ՔՊ արժեհամակարգը։
Ու այս մարդը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը։ Պետական կառավարման քպական մակարդակ»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
- «Հրապարակ».Ո՞վ կդառնա նախարար Արմեն Խաչատրյանը, թե՞ Ալեքսանդր Սիրունյանը