Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի քանի հայեցակարգային հարցերի մասին խոսել»,-ԱԺ-ում հայկտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որին հարազատ խմբակցությունը առաջադրեց Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Պատգամավորական մանդատից Նարեկ Զեյնալյանի հրաժարվելուց հետո թափուր մնացած պաշտոնում Թորոսյանի թեկնածությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․
«Ուզում եմ անդրադառնալ բուն հասկացությանը, թե ինչ է նշանակում«Առողջապահություն»»,- իր ելույթում հայտարարեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն և բացատրեց, որ այն նշանակում է հիվանդության կանխարգելում, այլ ոչ թե արդեն հիվանդության վերջին փուլերում՝ շատ դեպքերում անարդյունք բուժում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ո՞վ կզբաղեցնի Նարեկ Զեյնալյանի թափուր պաշտոնը
- ԱԺ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցությունից հեռացած Նարեկ Զեյնալյանի մանդատը հանձնվեց Ալեքսանդր Ավետիսյանին