Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա վարչապետի լուսանկարը, ինչպես նաև ՔՊ պրոպագանդիստի ձեր բազմաթիվ դրսևորումները, մեծագույն հարցականի տակ են դնում, թե իշխող քաղաքական ուժի հետ ձեր ասոցվածությունը թույլ կտա՞ ձեզ լինել թե՛ անկողմնակալ, սկզբունքային, թե՛ ընդունելու հավասարակշռված որոշումներ»,-խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ եթե անգամ Սիրունյանը հեռացրել է այդ գրառումները, ապա դրանք նստվածք թղել են։
Հիշեցնելով, որ Ալեքսանդր Սիրունյանը որպես սոցիալական ցանցում կարծիք ձևավորող հրավիրվել է Աննա Հակոբյանի կրթական արշավին՝ Գալստյանն ասաց.
«Կրթվե՛ք այդ հատվածում, այն ձեր ընտրությունն է, բայց Ձեր մակերեսային և սիրողական դատողություններով մեր կրթական համակարգը սևացնելու իրավուն ոչ ոք ձեզ չի տվել»։
Նա հայտնեց, որ Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածուի կենսագրության մեջ պատվաբեր էջեր գտնելը շատ դժվար է և նշեց, որ 2019 թվականին Փաստաբանական պալատի կողմից խիստ նկատողություն է ստացել փաստաբանի վարքի կանոների խախտման, ներազգային թշնամանքի հակապետական մտածողություն դրսևորելու համար։
«ԲԴԽ անդամի թեկնածու պարո՛ն Սիրունյան, դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք»,-հայտնեց Լիլիթ Գալստյանը՝ հիշեցնելով, որ դրանք վերաբերում են այլոց գույքը յուրացնելուն, և տարակուսեց, թե ՔՊ-ն իրոք ուզում է ընտրել, թե սեփական թիմակցին մերկացնելու ցանկություն ունի։
Հարակից հրապարակումներ`
- Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
- Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
- Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին