Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ի կողմից արձագանք չի եղել Բաքվում հայ գերիների դատավարության վերաբերյալ։
Նա նշեց, որ Ռուստամ Բաքոյանն այդ թեմայով խոսել է. «Դիվանագիտական նյուանս կա. հենց այն մարդիկ պետք է այդ թեմայով խոսեն, ովքեր ներգրաված չեն բանակցություններում:
Մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում գերիներին վերադարձնելու ուղղությամբ և հավելյալ հանրայնությունն այս գործընթացին միայն խանգարելու է:
Հիմա եթե կարծում եք, որ պետք էր մեկ-երկու կոշտ արտահայտություն անել, ու դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայանացումն այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է և վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այս ուղղությամբ»,- ասաց նա:
Լրագրողի հարցին՝ Բաքվի դատարանում հայ ռազմագերիների լուսանկարները տեսել եք, այդ տեսարանը որևէ մեղքի զգացում, որպես իշխանության անդամ, չի՞ առաջացրել, ՔՊ-ականը պատասխանեց. «Բայց ես չեմ հասկանում այդ հարցի իմաստը, չեմ հասկանում այդ մեղքի զգացողության հարցը, այսինքն նկատի ունեք, որ ես այնտեղ չեմ իրենց տե՞ղը: Ի՞նչ նկատի ունեք։
Իսկ ասեք այս հարցն ընդդիմությանը տվե՞լ եք:
Շատ մեծ ցավ էր, որ ես այդ կադրերը տեսա ու, բնականաբար, ես շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը տեղի ունեցած չլիներ։ Ես շատ կուզենայի, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու և ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա բանակցելու։
Ես չեմ ասում, իրենք են մեղավոր, որ այնտեղ են գտնվում, ես ասում եմ, որ շատ կուզենայի, որ ամեն ինչ այնպես ընթանար, ինչպես արդեն ասացի։ Շատ կուզեի»:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
- Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
- Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
- Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
- Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
- Այսօր իմ եղբայրն էլ Բաքվի բանտերում է, նրանք մեկ մարդու մեղքով են զոհ դարձել. Արցախցի
- Ցավալի է, որ Բաքվի առաջադրած մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում. Մ. Առաքելյան