Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները վիրավորում կամ զրպարտում են այս կամ այն անձին, ապա վերջինս կարող է օրենքով սահմանված ընթացակարգերով ստանար իր հարցերի պատասխանը»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդունելի է համարում հանրային տիրույթում հայհոյող և ատելություն տարածող Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ պաշտոնում առաջադրելը։
Նա հայտարարեց, թե Սիրունյանի վերաբերյալ ՔՊ դիրքորոշումը կձևավորվի ԱԺ նիստում քննարկման ժամանակ։
«Ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումերին եմ ծանոթանում և պարզապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, ըստ որի՝ քանի դեռ անձը չի զբաղեցնում պաշտոնը, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերրջինս կարող է օրենքով և Սահմանադրությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել այս կամ այն խմբի համար։ Խոսքը գնում է այն լեգիտիմ շեմի մասին, որը Եվրոպական դատարանը համարում է ընդունելի խոսքի ազատության տեսանկյունից»,-արձագանքեց Վարդանյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե սեռական հայհոյանքն ընդունելի է՝ Վարդանյանը ընդհատեց ճեպացրույցը և հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
- Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
- Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ