Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել կանչում են՝ Էստի Համեցեք, Հայաստանցի դեռ բան է մնացել»,- ԱԺ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ակնարկելով ԱԺ պատին Նիկոլ Փաշինյանի ձեռքին եղած մետաղյա քարտեզի մակետի մեծ տարբերակի փակցնելու փաստը։
Ընդդիմադիր պատգամավորը հասարակությանը հարց տվեց, թե արդյոք իրենք այդ տեսքով են գործող իշխանություններին հայրենիք տվել։
Ելույթից հետո Աննա Մկրտչյանը ԱԺ նախագահության ամբիոնի պատին փակցրեց Հայաստանի և Արցախի Հանրապետության միասնական քարտեզը՝ ասելով, որ հայ ժողովրդի հայրենիքը սա է եղել և այն կմնա ԱԺ-ում այդ տեսքով, մինչև այն վերադարձնելը։
Արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, թե Աննա Մկրտչյանը Հայաստանի քարտեզն անվանեց «մետաղական ջարդոն»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
- Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան