Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի ապագա վարչակազմի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ դաշնային իշխանությունները կճանաչեն միայն արական և իգական սեռերի գոյությունը։
Հանրապետականը ավելի վաղ խոստացել էր վերջ տալ տրանսգենդերային խելագարությանը ԱՄՆ-ում։ Դեկտեմբերին ելույթ ունենալով Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում՝ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի գործադիր հրամաններ՝ դադարեցնելու երեխաների անդամահատումը սեռը փոխելու վիրահատությունների միջոցով և խոստացել է տրանսգենդերներին դուրս հանել բանակից, տարրական դպրոցներից, միջին դպրոցներից և ավագ դպրոցներից, արգելել տղամարդկանց մասնակցել կանանց սպորտային մրցումներին։
Սպիտակ տան նորընտիր ղեկավարն ընդգծել է, որ միայն երկու սեռերի՝ արական և իգական սեռերի գոյության ճանաչումը կդառնա ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը։