Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝ Լիբանանի հայ առաքելական համայնքի կողմից իր շնորհավորանքը հայտնելու նորընտիր նախագահ գեներալ Ժոզեֆ Աունին։ Այս մասին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։
Արամ Առաջինն ասել է, որ նրա ընտրությամբ նոր էջ կբացվի Լիբանանի կյանքում։
Ժոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին և հայ համայնքին իր նկատմամբ ցուցաբերած սիրո և բարեմաղթությունների համար։
Մեծապես կարևորելով հայ համայնքի մասնակցությունը թե ձևավորվող կառավարությանը, թե Լիբանանի վերականգնման աշխատանքներում՝ շեշտել է բոլոր համանքների միասին գործելու անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի Լիբանանի բարգավաճումը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։