Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտող կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հունվարի 19-ից 42 օրով զինադադարի մասին և հայտարարել են ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու իրենց ցանկության մասին, որոնք խլել են 46,000 պաղեստինցիների և մոտ մեկուկես հազար իսրայելցիների կյանք։
«Հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է: Մենք աշխատել ենք ուշադրություն գրավելու ուղղությամբ, որպեսզի դադարեցվեն պատերազմական հանցագործությունները: Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք միջազգային, տարածաշրջանային և երկկողմ մակարդակներում»,- ասել է Բաղային։
Գործարքի առաջին փուլը ենթադրում է 33 իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ շուրջ 1000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեն Գազայի հատվածի սահմաններից, թեև առայժմ կմնան դրանց սահմաններում։ Հրադադարի առաջին օրվանից մարդասիրական օգնության մատակարարումները կավելանան օրական մինչև 600 բեռնատար, այդ թվում՝ 50-ը՝ վառելիքով։ Պաղեստինցիները կստանան 200 հազար վրաններ և 60 հազար շարժական տներ։