Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Այսօր, փաստացի, Հայաստանում քաղաքական դեֆոլտ է՝ ընտրողների և գործող կառավարության միջև այլևս չկա որևէ պարտավորություն, իսկ կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից»,- նշել է Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել մեր շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվը և չգիտակցել նոր իրողությունները` նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով և միֆերով։ Կա իրական հնարավորություն փրկելու հայրենիքը, բայց՝ առանց այս կառավարության։
Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի: Դեռևս շատ ուշ չէ։ Անհրաժեշտ է եզրահանգումներ անել և դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք»,- գրել է նա։