Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Հարգելի գործընկերներ, լավն այն է, որ դուք չեք փոխվել, մնացել եք նույնը, և, ըստ էության, այն, ինչ այսօր կատարվեց այստեղ ձեր կատարմամբ, հերթական անգամ ապացուցում է այն, որ դուք մնացել եք հայդուկ»,- ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Նա նշեց, որ ինչքան ժամանակ է ընդդիմությունը Հայաստանի քարտեզի հետ կռիվ է տալիս. «Քարտեզը ցույց են տալիս, կռիվ եք տալիս։ Ճիշտ ասաց գործընկերս՝ ոնց որ խաչը դրակուլային ցույց տաս, դրակուլան սկսի բան անել։ Չնայած, դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր։
Դուք որտե՞ղ եք թողել առողջ բանականությունը, երբ որ այսօր եկել եք Ազգային ժողով։
Գալիս, այստեղ խոսում եք Լեռնային Ղարաբաղի մասին, բայց ձեր ամբողջ քաղաքական կենսագրությունն այն է եղել, որ գնացել եք, բանակցել եք Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու մասին։ Դուք ինքնաառաջադրվել եք որպես հայրենիք հանձողներ, 20 տարի ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ ու հիմա եկել եք այստեղ, ասում եք հայրենիք հանձնողներ։ Ինչ ասեմ։ Շնորհավուոմ եմ, դուք մնացել եք նույնը, ձեզ չի սպառնում ընդհանրապես փոխվել»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
- Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին