Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել Արցախը, բոլոը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչականը չի աշխատելու, ուրիշ սուտ հորինեք»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նաև հիշեցրեց. «Մեր բանակցած տրամաբանության մեջ Լաչինն ու Քելբաջարը... փոփոխությունը տեղի էր ունենալու բացառապես կապված հանրաքվեի հետ։ Այդ իրադարաձությունները փոխկապակցված էին։
Հիշեցնեմ նաև, այն վայրը որտեղից ստանում եք հիմնական քաղաքական դիրեկտիվաները, այսինքն Ադրբեջանի նախագահը, երբ որ դուք հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ այս տարածքները հավերժ մնալու էին հայկական։ Դուք դա նույնպես հոյակապ գիտեք, պարզապես դուք չեք հարգում, չեք սիրում, որոշ դեպքում, ինձ, թվում է, նույնիսկ ատում եք Հայաստանի քաղաքացուն։ Որովհետև այսքան սուտ ու աղբ լցնել մեր քաղաքացիների վրա, չի կարելի»։