Քաղաքական 10:24 20/01/2025 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Որպեսզի վաղվա «անակնկալ զարգացումները» չլինեն շատ ավելի վատը

«Բաքվի դատերը, չգիտես ինչու, հանկարծակիի են բերել հայ հասարակությանը, թեև բազմաթիվ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները։ Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու: Պարզ էր նաև այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը, որպեսզի հարմար միջավայր ապահովի իր հետագա քայլերի համար»,-գրում է «այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա շարունակում է.

«Այս ամենը լրիվ պարզ էր, ես ինքս ոչ միայն հրապարակավ գրել եմ այդ մասին ամիսներ առաջ, այլև նախապես քննարկել եմ այս փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ու հանրային դաշտի տարբեր դերակատարների հետ։ Նախապատրաստվելու փոխարեն, սակայն, մեր հանրային միջավայրը նախընտրեց բավարարվել հեքիաթաշարով, թե՝ երկու ամսից բաց են թողնելու, թե՝ աշխարհի այսինչ մայրաքաղաքից զանգել են, որ բաց թողնեն, և այլն, և այդպես շարունակ։ Ինչպես միշտ, հաճելի դատարկությունը ծանրակշիռ է դառնում՝ ընդդեմ դառը ու դժվար պրագմատիզմի:

Այս դրվագը գուցե ամենացավոտն է, բայց նաև՝ խիստ բութագրական մեր ընդհանուր հանրային վարքականոնի համար։ Մեզ կտրուկ պակասում է ստրատեգիական, երկարատև մտածողության մշակույթը, մենք չենք պատրաստվում «հետոյի, շատ հետոյի» իրադարձություններին, մեր քաղաքական սպասումների ու պլանավորման հորիզոնը սահմանափակ է՝ մի քանի շաբաթ առավելագույնը։ Ես իհարկե չեմ կասկածում դատավարության ֆոնին արված, գրված հայտարարությունների, տեքստերի հեղինակների անկեղծության վրա, բայց դրանցով մենք, ինչպես միշտ, արձանագրում ենք հետևանքները, չփորձելով նախապես ազդել իրերի ընթացքի վրա (իսկ իրականում շատ բան կարելի էր անել):

Այս սահմանափակ պլանավորման հորիզոնի պատճառով է, որ մենք նույն չափով անպատրաստ ենք լինում թե´ կռվին, թե´ խաղաղությանը, թե´ գերեվարմանը, թե´ գերիների ազատ արձակման գործողություններին։

Իհարկե, եղել են հատուկենտ մարդիկ, որ փորձել են անձնական նախաձեռնությամբ ինչ-որ քայլեր անել, կամ առնվազն նախազգուշացնել։ Այս ամենը, սակայն, բավարար չէ՝ կոչվելու համար քաղաքական ու հանրային էլիտայի համակարգված ստրատեգիական մտածողություն։

Այս տարին բացվեց սոցիալական համատարած դժգոհության ալիքներով՝ հարկերի բարձրացման, տրանսպորտի թանկացման, հայտարարագրման շուրջ և այլն։ Այն օրենքներն ու կարգավորումները, որոնք բերել են այդ թանկացումներին, ընդունվել են ամիսներ, իսկ որոշները՝ տարիներ առաջ։ Եվ միայն 2025-ի հունվարից են սկսվում դժգոհություններն ու անհնազանդության դրսևորումները, քանի որ անգամ տեխնիկապես տասնյակ հազարավոր քաղաքացիների հնարավոր չի եղել տեղյակ պահել սպասվող փոփոխությունների մասին, որոնք ուղղակիորեն ազդելու են իրենց կյանքի վրա։

Իրականում բազմաթիվ բացասական զարգացումներին հնարավոր է նախապես պատրաստ լինել ու կանխարգելել դրանք, տանել այդ զարգացումները մեզ համար ցանկալի հունով, հնարավոր է դրական պրոցեսներ գեներացնել, շրջել իրերի ընթացքն այնպես, որ օգուտով դուրս գանք իրադրությունից։ Դրա համար անհրաժեշտ է, որ մտածողության, պլանավորման հորիզոնը երկար լինի, որ հասցնենք նախապես մտածել, հասկանալ ու որոշել, թե մեզ այս ու այս զարգացումների դեպքում ի´նչ է պետք լինելու, ի´նչ հնարավոր վատ տարբերակներ կան, ու ինչպես պետք է պատրաստվել ամեն կետին։ Դրա համար պետք է դուրս գալ պարզունակ ու կարճատես պոզիտիվիզմի թակարդից ու պրագմատիկորեն հաշվարկել բոլոր քայլերը՝ ամենաերկար կտրվածքով։

Այս ամենը հատկապես կարևոր է մոտեցող արտահերթ կամ հերթական ընտրություններին նախապես պատրաստվելու համատեքստում, որպեսզի հերթական անգամ չլինի «ուզում էինք լավ լինի, եղավ՝ ինչպես միշտ»։ Հիմա է պետք ավելի հեռուն հաշվարկել ու ավելի հետոյի պրոցեսներին պատրաստվել՝ պատրաստվել, կանխարգելել, դրական հուն տանել, որպեսզի վաղվա «անակնկալ զարգացումները» չլինեն շատ ավելի վատը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}