
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք իր եղբայրը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Կիրանցում իր «ծառայություններից» հետո Նիկոլ Փաշինյանից կարող է պաշտոնից ազատման հաղորդագրություն ստանալ, հայրենիքի սահմանները նեղացնելը մարզետի պարտականությո՞ւնն է։
Լրագրողի հարցին՝ ո՞նց, Կիրանցի կամուրջը ձեր հայրենիքը չէ՞ր, նա ասաց. «Կիրանցի կամուրջը սահմանագծում-սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում»։
Հարակից հրապարակումներ`
- Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
- Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, ֆիքսել ենք մեր դարպասը, ես դա հաջողության պատմություն եմ համարում. Փաշինյան
- Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը դեռ լուծված չէ
- Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան
- Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ