Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի կոալիցիան կոչնչացնի Ռուսաստանը, Պուտինը կախվելու է և այլն։
Դեռ այդ ժամանակ եթե չեմ սխալվում Ֆակտոր TV եթերում ասացի, որ կգա մի օր, երբ գերտերությունները իրար մեջ կպայմանավորվեն, որից հետո ոտքի տակ ընկնող երկրների համար սկսկսվեն ծանր ու դառը ժամանակներ։
Ու հետաքրքիր է, երբ Ռուսաստանի վախճանը երազող «էլիտաները» ոչ մի վայրկյան չեն մտածել/մտածում, թե ինչ կլինի իրենց երկրների հետ, երբ ավարտվի պատերազմը ո'չ իրենց բաղձալի սցենարով (իսկ սովորաբար հենց այդպես էլ լինում է, հատկապես հայկական էլիտաների պատկերացումները այնքան կտրված են եղել ու մնում, որ պարզապես կարելի է նրանց լսել ու հակառակը անել):
Լսե‘ք Հայաստանի արևմտամետ սեգմենտին 1 կամ 2 տարի առաջ, լսեք նրանց կանխատեսումները և համեմատեք արդի իրողությունների հետ։
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի (strategic elite), այլապես մեր «սայլի անիվը ինչպես միշտ կոտրվելու է նույն փոսի մեջ»»: