Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել․ մեծ թվով փրկարարական, շտապօգնության և ոստիկանական ջոկատներ:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով մահացածների թիվը 66 է, իսկ վիրավորներինը՝ 51:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ հյուրանոցի այրման պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է նշանակվել: Հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ դեպքին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել մեղավորներին: