
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է CNN Türk-ը։
Երեքշաբթի առավոտյան Türkiye թերթը հայտնել էր, որ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով երեք զոհ և 21 վիրավոր կա։
«Դեպքի վայրից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ վեց մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատնից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ միջադեպի հետևանքով զոհված կամ վիրավոր ռուսների մասին տեղեկություն չեն ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
- Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
- Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին